Իրավա-հյուպատոսական հարցեր

Հյուպատոսական ծառայությունների ոլորտներ

Հյուպատոսական ծառայության մեջ մտնում են այն ոլորտները, որոնք Գերմանիայում մատուցվում են բազմաթիվ տարբեր գերատեսչությունների կողմից: Այսպես հյուպատոսությունը միաժամանակ զբաղվում է քաղաքացիական կացության, արտասահմանցիների, նոտարական, անձնագրային, դեռահասների, սոցիալական գործերով: Դրանից բացի դեսպանությունը մատուցում է այլ ծառայություններ ևս. դժվար կացության մեջ հայտնված գերմանացիներին օգնության տրամադրում, արտոնագրերի գործերի մշակում, գերմանացիների եւ հրեաների վերաբնակեցում, քաղաքացիության և անձնագրի իրավունք, իրավական օգնություն քաղաքացիական և քրեական գործերում, օժանդակություն ձերբակալված գերմանացիներին, ինչպես նաեւ ապրուստի և թոշակի խնդիրներ:

Dt_Siegel

Հայաստանին առնչվող փաստաթղթեր և վկայականներ

Տեղեկություններ քաղաքացիական կացությանն առնչվող վկայականների և ապոստիլի մասին․

ehe_ring

Ամուսնություն Հայաստանում

Եթե դուք ցանկանում եք ամուսնանալ Հայաստանում, ապա պարտադիր է ներկայացնել ապոստիլով հաստատված գերմանական ամուսնության իրավունքի վկայական (Ehefähigkeitszeugnis mit Apostille)՝ կից թարգմանությամբ։ Թե´ վկայականը և թե´ ապոստիլը հարկ է ձեռք բերել Գերմանիայում։ Պարտադիր է ներկայացնել նաև վավերական անձնագիր՝ կից թարգմանությամբ։ Թարգմանությունները նպատակահարմար է ձեռք բերել Հայաստանում։

Ըստ դեսպանության ունեցած տեղեկության՝ Գերմանիայում դեռևս հաշվառված անձանց դեպքում որպես կանոն ընդունելի է նաև ապոստիլով հաստատված տեղեկանք հաշվառման մասին (կից թարգմանությամբ), որը տվյալներ պետք է պարունակի ընտանեկան դրության վերաբերյալ։ 

Վավերացում

Դեսպանությունը կարող է որոշակի դեպքերում Գերմանիայի եւ Հայաստանի քաղաքացիների համար վավերացումներ կատարել: Այդ դեպքերում հյուպատոսության աշխատակիցը գերմանացի նոտարի մեծ լիազորություններ է ստանում:

Օրինակ, դեսպանությունը կարող է կտակի մասին դիմումներ վավերացնել, դեսպանությունում հնարավոր է հայրություն ճանաչել կամ գրավոր/բանավոր հայտարարություն կատարել:   

Դրանից բացի հյուպատոսության աշխատակիցը կարող է ստորագրություններ վավերացնել կամ զանազան նպատակներով հյուպատոսական տեղեկանքներ տրամադրել:  

Blaues Informationsschild

Սահմանվել է նախկին խորհրդային ռազմագերիներին հատկացվող միանվագ դրամական նպաստին դիմելու վերջնաժամկետ

Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել: Դեսպանությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սույն նպաստի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է:

Փոխհատուցում գետտոներում աշխատած անձանց

2011թ. դեկտեմբերի 20-ին Գերմանիայի Դաշնային կառավարությունը հաստատել է ֆինանսների նախարարի ներկայացրած՝ գետտոներում ոչ հարկադիր աշխատանքի փոխհատուցման նոր դիրեկտիվը , ըստ որի փոխհատուցում ստանալու համար Կենտրոնացված ծառայությունների ու սեփականության չլուծված հարցերի դաշնային գործակալություն (Bundesamt für zentrale Dienste und offene Vermögensfragen) կարող են դիմել այն անձինք, ովքեր աշխատել են գետտոներում, բայց չեն ենթարկվել հարկադիր աշխատանքի: Ծրագիրը չի վերաբերում այն անձանց, ովքեր գետտոյում հարկադիր աշխատանքի համար արդեն ստացել են փոխհատուցում <Հիշողություն, պատասխանատվություն և ապագա> գերմանական հիմնադրամի միջոցներից:

Մանրամասն տեղեկություններ ռուսերենով և անգլերենով կարող եք գտնել հետևյալ հուշաթերթիկներում.