Հուշաթերթիկներ և տեղեկություններ ազգային վիզայի մասին

Դիմում-հարցաթերթիկները և հուշաթերթիկները կարող եք անվճար ստանալ վիզաների բաժնից, դրանք տեղադրված են նաև մեր կայքում: Անվճար է նաև վիզաների ընթացակարգի վերաբերյալ վիզաների բաժնի աշխատակիցների խորհրդատվությունը, որը կատարվում է միայն վիզաների բաժնում:

Մյուս բոլոր անձինք և ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցները, ովքեր գործում են վիզաների բաժնից դուրս, չեն համարվում վիզաների բաժնի աշխատակիցներ, և չեն համագործակցում վիզաների բաժնի հետ: Հարկ չկա դիմել նրանց օգնությանը: Դիմում-հարցաթերթիկը լրացնելու համար գրագրական ծառայություններին դիմելը պարտադիր չէ: Գրագրական ծառայություններին դիմել չի նշանակում, որ վիզաների բաժինը գործերը քննում է արտահերթ և պարտադիր վիզա է տրամադրում:

Վիզա կամավորական աշխատանքի նպատակով

Վիզա հայրենադարձների համար՝ ըստ BVFG