Գործերի հանձնում

Խնդրում ենք գործերն ուշադիր պատրաստել ըստ մեր հուշաթերթիկների, այլապես դրանք թերի լինելու պատճառով չեն ընդունվի:

Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ ցուցումներին`

  • Գործերը հանձնելիս, որպես կանոն, ներկայանում են անձամբ (դա վերաբերում է նաև երեխաներին)

  • Պատուհաններին մոտենալուց առաջ փաստաթղթերը հարկավոր է հանել ամեն տեսակ թղթապանակներից ու տոպրակներից և դասավորել հուշաթերթիկներում նշված հերթականությամբ: Դրանով ժամանակ ենք խնայում:

  • Պայմանավորվածության օրը հարկավոր է ներկայանալ ժամանակին: Նկատի ունեցեք, որ պայմանավորվածության ժամից ուշանալու դեպքում, կազմակերպչական պատճառներից ելնելով, Ձեզ այլևս ներս չեն թողնի: Գործերը հանձնելու համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել նոր պայմանավորվածություն:

  • Ուղեկցող անձինք, ովքեր գործ չեն հանձնում, տարածքի փոքրության պատճառով, չեն կարող ներս մտնել:

  • Դեսպանություն ուղարկված ֆաքսերն ու էլ. նամակները չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին: Հուշաթերթիկում նշված բոլոր փաստաթղթերը դիմողն ինքը պարտավոր է համապատասխան կարգով ներկայացնել հարցազրույցի օրը:

Պատուհանի մոտ Ձեզ հետ կանցկացնեն կարճ հարցազրույց: Հարցազրույցի ընթացքում կտրվեն հարցեր Ձեր անձի, այցի նպատակի և Հայաստանի հետ Ձեր կապի մասին: Տվյալ հարցերը բխում են բացառապես Վիզակոդեքսի 21-րդ հոդվածից, որոնց առկայությունը դեսպանությունը պարզում է ի օգուտ դիմողի: Այդ իսկ պատճառով հարցազրույցը Ձեզ հնարավորություն է տալիս գործը ներկայացնել հնարավորինս համոզիչ:

Անձնագրերը կարող եք ստանալ միայն կտրոնի առկայության դեպքում:

Վիզա տրամադրելու նախապայմանները

Գործերի հանձնում

Դիմում-հարցաթերթիկ ազգային վիզայի համար (գերմ., ռուս.)