Վիզա տրամադրելու նախապայմանները

Յուրաքանչյուր վիզա տրամադրելուց առաջ դեսպանությունն ըստ Վիզակոդեքսի ստուգում է հետևյալ չափորոշիչների առկայությունը.

այցի նպատակը

Ճամփորդության ֆինանսավորումը

Հայաստան վերադառնալու հավանականությունը

բժշկական ապահովագրության առկայությունը

այլ տվյալներ (AZR, SIS-համակարգերում գրանցում)

վիզայի օրենքով օգտագործումը (թույլատրված կացության ժամանակահատվածի չչարաշահում) և այլն

Խնդրում ենք ժամանակին տեղեկանալ, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել գործերը հանձնելիս:

Գերմանիայի դեսպանությունը զգուշացնում է, որ վիզայի առկայությունը չի նշանակում ունենալ մուտքի ավտոմատ իրավունք, վիզա ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է սահմանին ապացուցել, որ նա բավարարում է Շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի պահանջները:

Ուստի ուղևորության ժամանակ Ձեզ հետ վերցրեք կարևոր փաստաթղթերը, ինչպես, օրինակ, բժշկական ապահովագրության քարտը և հրավեր-պարտավորագիրը:

Վիզա տրամադրելու նախապայմանները

Paragraph, Hammer, Waage, (c) picture-alliance/chromorange