Հարցեր Շենգենյան վիզայի համար գործերի հանձնման վերաբերյալ

Ե՞րբ կարող եմ դիմել Երևանում Գերմանիայի դեսպանությանը: Ո՞ր դեպքում է դեսպանությունն իրավասու ինձ համար:

Գերմանիայի դեսպանություն կարող եք դիմել հետևյալ նախապայմանները բավարարելու դեպքում.

       - Դուք պետք է լինեք այն երկրի քաղաքացին, որը ենթարկվում է վիզային ռեժիմին: Այդ մասին տեղեկություններ կարող եք ստանալ ինտերնետային հետևյալ էջում` http://www.auswaertiges-amt.de/diplo/de/WillkommeninD/EinreiseUndAufenthalt/StaatenlisteVisumpflicht.html

        - Ձեր մշտական բնակության վայրը պետք է լինի Հայաստանը: Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների մշտական բնակության վայրն այն դեպքում է համարվում Հայաստանը, երբ հանգամանքներից պարզ է, որ նրանք այստեղ մնալու են ավելի քան 6 ամիս (օր.` սովորում եք, աշատում եք և այլն):

        - Ձեր այցը պլանավորել եք ամենուշը երեք ամսից:

        - Դուք չեք պատրաստվում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում գործունեություն ծավալել կամ երկարատև մնալ այնտեղ:

        - Ձեր այցելության երկրներն են` Գերմանիան, Ավստրիան, Շվեդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը կամ Նիդերլանդները:

Դեսպանությունն իրավասու չէ ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր մշտապես բնակվում են արտասահմանում: Օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ ուսանողը, եթե ցանկանում է դիմել Գերմանիայի դեսպանություն, պետք է համապատասխանաբար գործեր հանձնի Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում կամ իր բնակավայրի համար իրավասու համապատասխան գերմանական հյուպատոսությունում: Սույնը վերաբերում է նաև ամերիկյան «Գրին Քարտ» կամ մշտական բնակության այլ իրավունք ունեցող անձանց, ովքեր Հայաստան են եկել այցելության նպատակով:

Գերմանիայի՝ արտերկրում գտնվող  բորոր ներկայացուցչությունների ինտերնետային կայքերը կարող եք բացել ըստ հետևյալ նմուշի` www.ներկայացուցչյան վայրը.diplo.de վերևում բերված օրինակի համաձայն` www.moskau.diplo.de կամ www.kiew.diplo.de և այլն:

Ե՞րբ է գործերը հանձնելու ամենաշուտ ժամկետը:

Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը երեք ամիս առաջ:

Ի՞նչ է հարկավոր ներկայացնել:

Խնդրում ենք գործերը պատրաստել ըստ մեր կայքում տեղադրված՝ յուրաքանչյուր այցին համապատասխան հուշաթերթիկի և փաստաթղթերը դասավորել հուշաթերթիկում նշված հերթականությամբ: Նկատի ունեցեք, որ թերի կամ պակասող փաստաթղթերի դեպքում գործերը չեն ընդունվում, և գործերը նորից հանձնելու համար պետք է կրկին գրանցվեք: Գործերն անթերի պատրաստելու դեպքում Դուք կխնայեք Ձեր ժամանակը և կխուսափեք տհաճություններից:

Խնդրում ենք, նախքան պատուհանին մոտենալը, փաստաթղթերը հանել ամեն տեսակ թղթապանակներից, ծրարներց, տոպրակներից և այլն:

Ի՞նչ չեմ կարող ունենալ ինձ մոտ:

Բնականաբար վտանգ ներկայացնող բոլոր իրերը պետք է թողնել շենքից դուրս: Անվտագության աշխատակիցները Ձեզ այդ առումով կստուգեն:

Բջջային հեռախոսներով չի կարելի մտնել վիզաների բաժին: Պայուսակներով մուտքը նույնպես թույլատրելի չէ:

Ի՞նչ արժե Շենգենյան վիզան:

Ըստ Վիզակոդեքսի 16-րդ հոդվածի՝ Շենգենյան վիզան արժե 60 եվրո: Այն հարկավոր է մուծել դեսպանության տվյալ օրվա կուրսին համարժեք ՀՀ դրամով կամ կրեդիտ քարտով: Այլ արժույթներ չեն ընդունվում:

Կարո՞ղ եմ բուժման նպատակով դիմելիս անձամբ չներկայանալ:

Հիմնականում ենթադրվում է, որ ով այնքան հիվանդ է, որ չի կարող ներկայանալ դեսպանություն, որպես կանոն, չի կարող նաև մեկնել Գերմանիա, եթե, իհարկե, հիվանդին չեն տեղափոխում հատուկ փրկարար ինքնաթիռով:

Նման ծայրահեղ և հրատապ դեպքերում գործերը կարող է հանձնել նաև լիազորված անձը:

Մնացած ոչ հրատապ, հաճախ հանդիպող դեպքերում` պարբերական ստուգումներ, հետազոտություն, բուժում, դեսպանությունը խնդրում է նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերել:

Խնրում ենք ըմբռնումով մոտենալ:

Ինչու՞ իմ գործերը չեն ընդունել հետագա քննման համար: Ի՞նչ է անհրաժեշտ անել:

Դեսպանությունը ոչ լիարժեք գործեր չի ընդունում: Ոչ լիարժեք նշանակում է, որ պակասում են փաստաթղթեր, որոք նշված են հուշաթերթիկում: Նման գործերը Ձեզ հետ կվերադարձնեն պատուհանների մոտ: Դա, սակայն, մերժում չէ:

Եթե Ձեր գործերը չեն ընդունել, հարկավոր է նոր պայմանավորվածություն ձեռք բերել: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանությունն այս պարագայում էլ արտահերթ օր չի նշանակում:

Հետևաբար Ձեր գործերը պատրաստեք մանրակրկիտ` խուսափելու համար տհաճություններց և ժամանակի կորստից:

Պահանջվել են փաստաթղթեր, որոնք նշված չեն հուշաթերթիկում: Հնարավո՞ր է դա արդյոք:

Դեսպանությունը յուրաքանչյուր դեպք քննում է առանձին: Հուշաթերթիկները պարունակում են ընդհանուր տեղեկություններ, որոնք նույնն են բոլորի համար, սակայն չեն ներառում տեղեկություններ բոլոր դեպքերի համար: Այդ իսկ պատճառով կարող է պահանջվել փաստաթուղթ, որը նշված չէ հուշաթերթիկում:

Խնդրում ենք հավելյալ փաստաթղթերը ներկայացնել այցելության կտրոնի հետ միասին:

Ինչու՞ է դիմողը հրավիրողին խնդրել զանգահարել դեսպանություն:

Վիզայի հետ կապված բոլոր հարցերը դեսպանությունը պարզում է դիմողի հետ:

Հրավիրողի հետ կապված հարցեր ունենալու դեպքում մենք ինքներս ենք կապվում նրա հետ: Դեսպանությունը ոչ մի դիմողի չի խնդրում հրավիրողին փոխանցել, որ վերջինս զանգահարի:

Դիմողների մեծ քանակի և տվյալների գաղտնիության պաճառով` դեսպանությունը, հատկապես հեռախոսով, չի կարող պատասխանել հրավիրողների հետադարձ հարցերին:

Հրավիրողի գրավոր հարցումներին (ցանկալի է eriw%27%diplo%27%de,visa էլ. փոստի հասցեին) կարող է տրվել պատասխան, եթե առկա է դիմողի կողմից հրավիրողին տեղեկություն տալու մասին առանց նոտարի հաստատման լիազորագիր:

Լիազորագիրը հարկավոր է ներկայացնել հարցման/դիմում-բողոքի հետ միասին: Տե´ս նաև «Բողոքարկում» հատվածը:

Ո՞ր դեսպանություն պետք է դիմել, եթե ցանկանում եմ մեկնել նախ, օրինակ, Գերմանիա, հետո` Ֆրանսիա:

Դուք դիմում եք այն երկրի դեսպանություն, որը հանդիսանում է Ձեր հիմնական այցելության երկիրը: Օրինակ` եթե Դուք եռօրյա այցով մեկնում եք Գերմանիա` ցուցահանդեսի մասնակցելու համար, որից հետո երկու շաբաթով այցելություն եք կատարում Ֆրանսիա, ապա այս պարագայում դիմում եք ֆրանսիական դեսպանություն:

Ինչպե՞ս եմ տեղեկանում, որ անձնագիրս պատրաստ է: Գործերը հանձնելուց հետո որքա՞ն պետք է սպասել պատասխանի:

Շենգենյան վիզայի դիմումների քննումը, կախված գործի բնույթից, կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր:

Գործերը հանձնելիս դեսպանության աշխատակիցները Ձեզ կհայտնեն պատասխանի նախնական օրը:

Խնդրում ենք չփորձել հեռախոսով պատասխանի մասին տեղեկություն ստանալ, քանի որ, ելնելով տվյալների գաղտնիությունից, հեռախոսով ինֆորմացիա չի տրամադրվում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում, գործերի քննումը կարող է տևել 10 աշխատանքային օր: Այդ իսկ պատճառով գործերը հանձնելու համար գրանցվեք ժամանակին:

Եթե Դուք դիմել եք Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների կամ Շվեդիայի համար վիզա ստանալու նպատակով և դեսպանությունը չի կարող վիզա տրամադրել, ապա դեսպանությունը վերջնական որոշման համար Ձեր գործերը ուղարկում է Մոսկվայում կամ Թիֆլիսում գտնվող համապատասխան դեսպանություն: Դուք այդ մասին ստանում եք գրավոր տեղեկություն, իսկ որոշումը ստանալուց անմիջապես հետո գերմանիայի դեսպանությունը Ձեզ կտեղեկացնի այդ մասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ գործընթացը կարող է տևել մինչև 30 օր: Այդ ընթացքում, հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել հենց համապատասխան իրավասու գերատեսչությանը:

Ես լսել եմ, որ ցանկալի Շենգենյան վիզան ստանալու համար գործերը հարկավոր է կազմել «վիզաների գրասենյակում» և այնտեղ իսկ ստանալ խորհրդատվություն այն մասին, թե դեսպանությունում հարցազրույցի ժամանակ ի՞նչ պատասխաններ է հարկավոր տալ:

Ներկայացվող փաստաթղթերից բացի մեծ նշանակություն ունի պատուհանի մոտ անցկացվող հարցազրույցը, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է ապացուցել փաստաթղթային կարգով: Այդ իսկ պատճառով հարցազրույցը Ձեզ հնարավորություն է տալիս հիմնավորել և համոզիչ դարձնել Ձեր գործերը: Հազվադեպ է պատահում, որ պահանջվեն ստանդարտ պատասխաններ: Անկեղծ և ճշմարտացի զրույցը կարող է հանդիսանալ ամենահամոզից փաստարկը:

Մեր աշխատակիցները նպատակաուղղված հարցերի միջոցով փորձում են ստանալ Ձեր գործերի համար կարևոր տեղեկություններ, որոնք կօգնեն կայացնել հնարավորինս ճիշտ որոշումներ:

Եթե Դուք գործերը հանձնելուց առաջ դեռ հարցեր ունեք, դիմեք անմիջապես դեսպանություն: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել նաև մեր կայքում: Ձեր հարցերին սպառիչ պատասխան չստանալու դեպքում, գրեք մեզ էլ. նամակ, մենք կփորձենք պատասխանել ժամանակին: Կապ վիզայի բաժնի հետ

Դեսպանությունը խորհուրդ է տալիս խուսափել այլ ծառայությունների տրամադրած խորհրդատվությունից. դեսպանությունը չի համագործակցում որևէ ծառայություն մատոցող գրասենյակի հետ: Այդ ծառայությունները ծանոթ չեն դեսպանության աշխատելակարգին և այդ պատճառով չեն կարող կատարել համապատասխան խորհրդատվություն:

Հատկապես հարկավոր է խուսափել կեղծ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկներից, քանի որ ամբողջովին կամ մասնակի կեղծված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում գործն ինքնաբերաբար մերժվում է:

Շենգենյան վիզայի համար գործերի հանձնում

Füller

Գործերի հանձնում

Դիմում-հարցաթերթիկ ազգային վիզայի համար (գերմ., ռուս.)

Խնդրում ենք գործերն ուշադիր պատրաստել ըստ մեր հուշաթերթիկների, այլապես դրանք չեն ընդունվի՝ թերի լինելու պատճառով:

Վիզայի կարիք ունեցող երկրների ցանկ

Erdkugel

Այստեղ կարող եք տեղեկանալ, թե Ձեզ հարկավոր է վիզա՝ Շենգենյան համաձայնագրի որևէ երկիր մեկնելու համար...