Կացության ընթացքում ծախսերի ստանձնում

Կարո՞ղ եմ արդյոք առանց հրավեր-պարտավորագրի կամ հրավեր-պարտավորագրում առանց հրավիրողի ֆինանսների վերաբերյալ նշումի  վիզա ստանալ:

Վիզա կարող եք ստանալ նաև առանց հրավեր-պարտավորագրի: Այս դեպքում անհրաժեշտ է ապացուցել, որ Դուք ի վիճակի եք ինքներդ հոգալ Ձեր ծախսերը: Դա կարող եք ապացուցել հետևյալ միջոցներով`

- վերջին երեք ամսվա բանկային հաշվի քաղվածքը (բանկային տեղեկանքները առանց քաղվածքի չեն ընդունվում), կամ`

- վերջին երեք ամսվա կրեդիտ քարտի քաղվածքը (բանկային տեղեկանքները առանց քաղվածքի չեն ընդունվում)

Այս կետի վերաբերյալ տե´ս հուշաթերթիկները:

Դրանից բացի Դուք ինքներդ պետք է հոգաք բժշկական ապահովագրությունը:

Որքա՞ն է հրավեր-պարտավորագրի վավերականությունը:

Դեսպանությունը, որպես կանոն, ընդունում է հրավեր-պարտավորագրեր, որոնց վավերականությունը տրման օրվանից չի գերազանցում վեց ամիսը:

Մենք ձեռնարկություն ենք, որը ցանկանում է հոգալ իր հյուրի ծախսերը: Ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Այս կետի վերաբերյալ տե´ս հուշաթերթիկը: Որպես կանոն՝ առանց հավելյալ խնդիրների առաջացման ընդունում ենք այն ձեռնարկությունների հրավեր-գրությունները, որոնց կապիտալը կազմում է ամենաքիչը 25.000 եվրո:

25.000 եվրոյից պակաս կապիտալ ունեցող ձեռնարկությունները պետք է դիմեն համապատասխան օտարերկրյա քաղաքացիների հարցերով իրավասու գերատեսչություն և այնտեղ ձևակերպեն հրավեր-պարտավորագիր, հակառակ դեպքում հրավիրվող անձը պետք է ներկայացնի իր ֆինանսական միջոցները:

Ի՞նչ պետք է անել, եթե հրավեր-պարտավորագրում սխալ է նշված, օրինակ, անունը:

Եթե հնարավոր է հեշտությամբ պարզել հրավիրողի և մեկնողի ինքնությունը, ապա անձնագրում և հրավերում նշված գրելաձևերի տարբերությունը խնդիր չի առաջացնի և հրավեր-գրությունը կընդունվի:

Հուշաթերթիկներ և տեղեկություններ Շենգենյան վիզայի մասին

Schengener Staaten

Ստորև նշված հղումով կարող եք ներբեռնել Շենգենյան վիզային առնչվող բոլոր կարևոր հուշաթերթիկները.