Հարցեր բողոքարկման գործընթացի վերաբերյալ

Իմ դիմումը մերժվել է: Ես կամ իմ կողմից լիարզորված անձը բողոքարկել ենք: Ինչպիսի՞ն է ընթացքը:

Դեսպանությունը, հիմք ընդունելով Ձեր բողոքը, մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրում է Ձեր գործը:

Տարբերակ 1.

Եթե կարծում ենք, որ որոշ հարցեր բաց են մնացել, կապ ենք հաստատում Ձեզ հետ:

 - Դուք վիզա եք ստանում, եթե ի օգուտ գործի տալիս եք համոզիչ պատասխաններ:

 - Ոչ բավարար հիմքերի դեպքում ստանում եք մերժման պատճառների վերաբերյալ մանրամասն որոշում, որը Դուք մեկ ամսվա ընթացքում կարող եք բողոքարկել Բեռլինի վարչական դատարանում:

Տարբերակ 2.

Եթե կարծում ենք, որ մեր որոշումն անբեկանելի է, ապա Դուք ստանում եք մերժման պատճառների վերաբերյալ մանրամասն որոշում, որը մեկ ամսվա ընթացքում կարող եք բողոքարկել Բեռլինի վարչական դատարանում:

Այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ նոր գործերի հանձնումը: Այս պարագայում Դուք պետք է հաշվի առնեք նախորդ մերժման պատճառները և փորձեք պարզել դրանք` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Վիզայի իմ դիմումը մերժվել է: Ի՞նչ է նշանակում անձնագրում կնիքի առկայությունը:

Դիմողի անձնագրում կնիքի առկայությունը նշանակում է, որ Գերմանիայի դեսպանությունը քննել է տվյալ անձի գործը: Այդ կնիքն ազդեցություն չունի Գերմանիայի կամ այլ շենգեն պետության դեսպանությունում հետագա հանձնելիք գործերի որոշման վրա: Վիզայի յուրաքանչյուր գործի քննման ժամանակ հաշվի են առնվում տվյալ պահի հանգամանքները:

Վիզայի իմ դիմումը մերժվել է: Ի՞նչ կարող է անել հրավիրողը Գերմանիայից:

Հրավիրողը կարող է, օրինակ, իր կողմից բացատրական գրություն ուղարկել, որն անհրաժեշտ է կցել դիմում-բողոքին: Նա, սական, չի կարող անձամբ հետաքրքվել մերժման պատճառների մասին: Եթե հրավիրողը ցանկանում է անել դա Ձեր փոխարեն, ապա անհրաժեշտ է նրա անունով լիազորագիր տալ, որը նա կներկայացնի իր կողմից գրված դիմում-բողոքի հետ: Լիազորագիրը հատուկ գրելաձև չունի: Այն հիմնականում պետք է ներառի դիմողի անձնական տվյալները, կոնկրետ գործի համարը և ստորագրված լինի անձամբ դիմողի կողմից: Լիազորագիրը պետք է լինի գերմաներենով կամ անգլերենով:

Ծանոթներից լսել եմ, որ անհնար է Գերմանիայի դեսպանությունից վիզա ստանալ, քանի որ բոլոր գործերը մերժվում են: Ճի՞շտ է դա արդյոք:

Իհարկե դա ճիշտ չէ: Յուրաքանչյուր գործ քննվում է և յուրաքանչյուր գործի վերաբերյալ որոշում է կայացվում` ելնելով օրենքի դրույթներից: Գործնականում դիմողների 90%-ը ստանում են դրական պատասխան:

Վիզայի իմ դիմումը մերժվել է: 60 եվրոյին համարժեք վճարած գումարը ես հետ չեմ ստանում: Ինչու՞:

Այդ վճարումը համարվում է վարչական գանձում, որը, անկախ դիմումի պատասխանից, գանձվում է վիզայի դիմումի քննման և մշակման համար:

Բողոքարկում

Paragraph, Hammer, Waage, (c) picture-alliance/chromorange