Վիզայի վճարներից ազատում

Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ  դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։ Վիզայի գործընթացի ժամանակ անհրաժեշտ է ապացուցել դիմողների այս կամ այն խմբին պատկանելը։ Դիմողների կարևոր խմբերը հետևյալներն են՝

ԴԻՄՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲՓԱՍՏԱԹՂԹԵՐ, որոնք պետք է պարտադիր ներկայացնել

Եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականներ (կին/ամուսին, երեխա, ծնող, պապիկ, տատիկ, թոռնիկ)

Եվրամիությունում բնակվող անձի անձնագրի/կացության իրավունքի պատճենը և ապացույց ազգակցական կապի մասին (օր ծննդյան վկայականների պատճենները, առանց թարգմանության)

Թոշակառուներ

Թոշակի մասին տեղեկանք/թոշակի վկայականը, մեկ պատճեն, առանց թարգմանության

12 տարեկանը չլրացած երեխաներ

անձնագիր

Միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ․․․)

Հրավեր

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անձինք, ոովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների

Հրավեր և ուղարկող կազմակերպությունից գրություն

Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողներ և փոխանակման ծրագրերի մասնակիցներ

Հրավեր, ինչպես նաև ուղարկող կազմակերպությունից գրություն

Հաշմանդամներ և ուղեկցող անձինք

Հաշմանդամության վկայականը կամ տեղեկանք այդ մասին, ինչպես նաև մեկ պատճեն, առանց թարգմանության

Դպրոցականներ, ուսանողներ և ուղեկցող ուս անձնակազմ, ովքեր մեկնում են ուսումնական կամ փոխանակման ծրագրերով

Հրավեր

Լրագրողներ և ուղեկցող տեխանձնակազմ

Գործատուի կողմից հաստատում գործուղման վերաբերյալ, լրագրողի վկայականը

Պաշտոնական պատվիրակության անդամներ և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներ

Գործատուի կողմից հաստատում գործուղման վերաբերյալ

Դիմողների այլ խմբեր, որոնք նույնպես ազատվում են վիզայի վճարից (օր ըստ վիզակոդեքսի)

- Հետազոտողներ, ովքեր հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով մեկնում են շենգենյան երկրներ (օր DESY,  DFG, Max-Planck-Institut…)

- Կրթաթոշակակիրներ (օր. DAAD, ERASMUS, Goethe-Institut, PAD, Humboldt-Stiftung…)

- Գերմանական նախարարությունների և կազմակերպությունների հյուրեր (օր. GIZ, KfW, DAI…)

- ՄԱԿ-ի օտարերկրյա աշխատակիցներ, ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսների և միջոցառումների մասնակիցներ, պատվիրակներ

- Միջազգային կազմակերպությունների հյուրեր (օր. ՕSCE, ICRC, Բժիշկներ առանց սահմանների…)

- Գերմանական ցուցահանդեսներում օտարերկրյա ցուցադրողներ (ցուցահանդեսի վկայականի առկայությունը պարտադիր է)

- Կամավորական, երիտասարդական ծրագրերի մասնակիցներ, եթե ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը

- Կառավարության կողմից կրթաթոշակ ստացողներ