Երկար ժամկետով, բազմակի մուտքով վիզաների տրամադրում

Եվրամիության և ՀՀ-ի միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց  հետո բազմաթիվ դիմողների հնարավորություն ընձեռնվեց ստանալ երկար ժամկետով, բազմակի մուտքով վիզա։ Հարկավոր է նկատի ունենալ, որ մեկ և ավել տարվա վիզաների կացության առավելագույն ժամանակահատվածը 6 ամսվա ընթացքում կազմում է 90 օր։ Դիմողները հատկապես պետք է ուշադրություն դարձնեն անձնագրի, ինչպես նաև ելքի կնիքի վավերականությանը։

Մինչև 5 տարի ժամկետով վիզաների դյուրին տրամադրումը հնարավոր է հետեևյալ անձանց համար

- Եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց  և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականներին (կին/ամուսին, մինչև 21 տարեկան երեխաներ, ծնողներ)։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ հրավերը/հրավեր-պարտավորագիրը ձևակերպվի համապատասխան երկար ժամանակահատվածի համար կամ լինի համապատասխան ուղեկցող գրություն, ինչպես նաև առնչվող անձի կացության իրավունքի պատճենը։

- Պաշտոնական պատվիրակության անդամներին և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներին, ովքեր մեկնում են գործուղման։


1 և ավել տարի ժամկետով վիզաների դյուրին տրամադրումը հնարավոր է հետեևյալ անձանց համար

- Գործարարներին, ովքեր գործնական նպատակով պարբերաբար մեկնում են շենգենյան երկրներ

- Անձանց, ովքեր բուժման նպատակով պարբերաբար Գերմանիա են մեկնում

- Քույր քաղաքների շրջանակներում փոխանակման ծրագրերի մասնակիցներին

- Լրագրողներին և ուղեկցող տեխնիկական անձնակազմին

- Միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցներին և ուղեկցող անձնակազմին (մարզիչներ, բժիշկներ․․․)

- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այն անձանց, ոովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների

- Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին

Երկար ժամկետով վիզայի տրամադրման նախապայմանն այն է, որ դիմողը նախորդ տարում ստացած լինի ամենաքիչը մեկ վիզա և այն օգնագործած լինի նպատակային, բացի այդ ապացուցի ապագայում մեկնելու անհրաժեշտությունը։ Երկու և ավել տարվա վիզայի տրամադրումը հնարավոր է, եթե դիմողը վերջին 2 տարվա ընթացքում արդեն ունեցել  է մեկ տարի ժամկետով ամենաքիչը մեկ վիզա, որը օգտագօործել է նպատակային և մի քանի անգամ։

Վիզայի տրամադրման իրավական նախապայմանները (օր ապրուստի միջոցների մասին ապացույց) պետք է ապահովել ճամփորդության համար նշված ամբողջ ժամանակահատվածի կտրվածքով։