Հուշաթերթիկներ և տեղեկություններ Շենգենյան վիզայի մասին

Achtung նկարը մեծացնել (© dpa)

Այս էջում տեղադրված են մեր նոր հուշաթերթիկները։ Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կազմված է Շենգենյան գոտու երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների հետ համաձայնեցմամբ։ Սա նշանակում է, որ նշված բոլոր դեսպանություններում վիզայի ընթացակարգի հետ կապված նույն փաստաթղթերը պետք է ներկայացնել։ 

Մեր նոր հուշաթերթիկները կազմված են ցանկի ձևով։ Խնդրում ենք տպել հուշաթերթիկը ու ցանկում համապատասխան նշում կատարել պահանջվող փաստաթղթերի կողքի սյունակներում։ Որևէ սյունակում նշման բացակայությունը կնշանակի, որ կարևոր մի փաստաթուղթ բացակայում է, ինչը կարող է հանգեցնել Ձեր դիմումի մերժմանը։

Դիմում-հարցաթերթիկները և հուշաթերթիկները կարող եք անվճար ստանալ վիզաների բաժնից, դրանք տեղադրված են նաև մեր կայքում: Անվճար է նաև վիզաների ընթացակարգի վերաբերյալ վիզաների բաժնի աշխատակիցների խորհրդատվությունը, որը կատարվում է միայն վիզաների բաժնում:

Մյուս բոլոր անձինք և ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցները, ովքեր գործում են վիզաների բաժնից դուրս, չեն համարվում վիզաների բաժնի աշխատակիցներ և չեն համագործակցում վիզաների բաժնի հետ: Հարկ չկա դիմել նրանց օգնությանը: Դիմում-հարցաթերթիկը լրացնելու համար գրագրական ծառայություններին դիմելը պարտադիր չէ: Գրագրական ծառայություններին դիմելը չի նշանակում, որ վիզաների բաժինը գործերը քննում է արտահերթ և պարտադիր վիզա է տրամադրում:

Հուշաթերթիկներ և տեղեկություններ Շենգենյան վիզայի մասին

Notizblock und Bleistift, (c) colourbox.com

Դիմում-հարցաթերթիկ Շենգենյան վիզա ստանալու համար

Antragsformular Schengenvisum

Ստորև նշված հղումով Դուք կարող եք դիմում-հարցաթերթիկը հենց էկրանի վրա լրացնել և վերջում տպել։

Խնդրում ենք օգտագործել առցանց (օնլայն)դիմում-հարցաթերթիկը, քանի որ այդպես  զգալի հեշտանում է գործերի ընդունումը։

Ձեր առավելությունները հարցաթերթիկի առցանց ձևը լրացնելու դեպքում․ Դուք կարող եք լրացրած տվյալները պահել և, հաջորդ անգամ գործ հանձնելիս, կրկին օգտագործել։ Նմանապես կարող եք այն, օրինակ ընտանիքի մյուս անդամների համար հարցաթերթիկ լրացնելիս, որպես հիմք օգտագործել։ Դիմումի առցանց ձևը կարող է նաև հրավիրողը լրացնել, տպել և հրավերի հետ միասին ուղարկել դիմողին։