Ցուցումներ անչափահասների համար

Գործերը հանձնելու ընթացակարգը

Յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է առանձին դիմում-հարցաթերթիկ, որը ստորագրում են խնամակալության իրավունք ունեցողները (որպես կանոն՝ ծնողները): 16 տարին լրացած երեխաները նաև իրենք են ստորագրում իրենց դիմում-հարցաթերթիկը:

Յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ձեռք բերել առանձին պայմանավորվածություն: Հարցազրույցին երեխաները պետք է ներկայանան անձամբ:

Խնամակալության իրավունք ունեցողների համաձայնությունը

Անչափահաս երեխաների (մինչև 18 տարեկան) համար դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել խնամակալության իրավունք ունեցողի (որպես կանոն՝ ծնողների) կողմից տրված նոտարական հաստատմամբ համաձայնություն:

Համաձայնության մեջ նշվում է, որ խնամակալը համաձայն է երեխայի այցի հետ: Նաև նշվում է, թե ի՞նչ նպատակով և ի՞նչ ժամանակահատվածի համար է տրված համաձայնությունը (օր.` մինչև երեք ամիս ժամկետով, այցելության, հանգստի, մշտական բնակության համար և այլն):

Բացի այդ հարկ է նշել, թե ու՞մ ուղեկցությամբ է մեկնում երեխան (օր.` X տատիկի հետ/ առանց ուղեկցության, Y ավիաուղիներով, ժամանելու է Z օդակայան/ իմ կնոջ A-ի հետ):

Հասկանալի է, որ համաձայնության տրման ամսաթիվը պետք է համապատասանի պլանավորած այցի ժամկետի հետ:

Այդ պատճառով դեսպանությունը ընդունում է միայն համաձայնություններ, որոնց վավերականությունը գործերը հանձնելու պահին 6 ամսից ավել չէ:

Հատուկ դեպքեր

ա. եթե խնամակալը/ները Հայաստանում չեն բնակվում, համաձայնությունը հաստատում են՝

 - գերմանական որևէ գերատեսչությունում կամ

 - նոտարի մոտ:

բ. եթե խնամակալներից մեկը մահացել է, ապա ներկայացնել վերջինիս մահվան վկայականը

գ. եթե երեխայի միակ խնամակալը մայրն է, այդ մասին պետք է նշված լինի երեխայի անձնագրում կամ ծննդյան վկայականում:

Այլ փաստաթղթեր չեն ընդունվում: Անհրաժեշտ է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները և յուրաքանչյուրից մեկական պատճեն:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանությունը, ելնելով երեխայի շահերից, իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում, պահանջել հավելյալ փաստաթղթեր:

Ցուցումներ անչափահասների համար

Die Zivilgesellschaft ermöglicht eine bessere Integration von Migranten