Ճամփորդական բժշկական ապահովագրություն

Խնդրում ենք հաշվի առնել, որ Շենգենյան վիզա կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ առկա է բավարար ճամփորդական բժշկական ապահովագրության քարտ:

Ճամփորդական բժշկական ապահովագրությունն ունի հետևյալ չափորոշիչները`

 - Ճամփորդական բժշկական ապահովագրությունը (անհատական կամ խմբային) դիմողը ձեռք է բերում այն երկրում, որտեղ ապրում է, այլապես հրավիրողն այն կնքում է իր երկրում:

 - Հիվանդության կամ մահվան դեպքերում հիվանդի/դիակի տեղափոխման հատուցում, անդամ պետությունների տարածքում գտնվելու ժամանակ հիվանդանոց տեղափոխելու կամ բժշկական շտապ դեպքերի ծախսերի ստանձնում:

 - Ապահովագրական գումարը վնասի դեպքում պետք է կազմի ամենաքիչը 30.000 եվրո (կամ 50.000 ԱՄՆ դոլար) և պետք է նշված լինեն ապահովագրողի` Եվրամիության անդամ պետությունների, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի տարածքում գտնվող գրասենյակների հասցեները: Հայկական ապահովագրողների ցանկը, որոնք բավարարում են սույն պայմանները, կարող եք գտնել այստեղ`

Բժշկական ապահովագրական ընկերությունների ցանկը [pdf, 48.65k]

Բոլոր գերմանական ապահովագրական ընկերությունները ընդունվում են, նույնիսկ եթե չկան ցանկում:

 - Ապահովագրությունը պետք է վավերական լինի անդամ պետությունների ողջ տարածքի և կացության ամբողջ ժամանակահատվածի համար, նաև տարանցիկ այցի դեպքում:

Միանգամյա մուտքի վիզայի համար դիմելիս բժշկական ապահովագրությունը հարկավոր է կնքել նախատեսած այցի ամբողջ ժամանակահատվածի համար:

Բազմակի մուտքի, տարվա կամ մի քանի տարվա վիզայի համար դիմելիս բավարար է ներկայացնել առաջին մուտքի համար վավերական ապահովագրություն: Հետագա բոլոր այցերի համար դիմողն ինքն է կնքում բժշկական ապահովագրություն: Այդ մասին գրավոր հայտարարությունը դիմողը ստորագրում և ներկայացնում է գործերը հանձնելիս. Ճամփորդական բժշկական ապահովագրության վերաբերյալ հայտարարություն [pdf, 99.66k]  

Ապահովագրության քարտը հարկավոր է վերցնել և ներկայացնել սահմանային ծառայություններին:

Բուժման նպատակով մեկնելիս բժշկական ապահովագրությունից բացի հարկավոր է նաև հստակ ապացուցել մյուս ծախսերի ստանձնումը:

Սպորտային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև սպորտային տուրիզմի (օր. դահուկ քշել) նպատակով մեկնելու դեպքում բժշկական ապահովագրական ընկերություններից հստակ պահանջեք, որ նրանք Ձեզ համապատասխանաբար ապահովագրեն նաև սպորտային վնասվածքների համար: