Մերժման դեպքում բողոքարկման գործընթաց

Ձեր կարծիքով Ձեր դիմումն անհիմն մերժվել է:

Այստեղ Դուք կգտնեք բացատրություններ Ձեր ստացած մերժման վերաբերյալ, որոնք Ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ի՞նչը կարող է հանդիսանալ մերժման պատճառ:

Եթե պատճառները դիտարկելուց հետո դարձյալ համաձայն չեք լինի դեսպանության որոշման հետ, ապա կարող եք Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը բողոքարկել մերժումը և խնդրել, որ գործը քննվի նորովի:

Գերմանիա մեկնելու դեպքում Շենգենյան վիզայի համար բողոքարկել կարող եք մերժման գրությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Օրնակ` 10.05.2013թ.-ին Դուք հետ եք ստանում Ձեր` առանց վիզայի պիտակի անձնագիրը` մերժման որոշմամբ, որը ներառում է հետագա Ձեր իրավունքների մասին ծանուցում: Որոշման վրա դրված է հանձնման օրվա կնիքը (օր.` 10.05.2013թ.): Բողոքարկման ժամկետը սկսվում է 11.05.2013թ.-ից: Ձեր դիմում-բողոքը պետք է ամենաուշը 10.06.2013թ.-ին ներկայացնեք դեսպանություն, այլապես բողոքարկման ժամկետը կանցնի և այն այլևս չի ընդունվի:

Դիմում-բողոքը պետք է լինի գրավոր, գերմաներեն կամ անգլերեն: Այն և նրան առնչվող փաստաթղթերը ուղարկեք ստորև նշված հասցեով կամ գցեք անմիջապես դեսպանության մոտ տեղադրված փոստարկղը:

Դեսպանության հասցեն`

Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Երևան 0025, Չարենցի փ. 29

Դիմում-բողոքը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

 - Ձեր անունը, ազգանունը, ծննդյան տվյալները, ծննդավայրը, անձնագրի համարը, հեռախոսահամարը

 - մերժման որոշման ամսաթիվը

 - հասցեն (փողոց, շենք, բնակարան, քաղաք/գյուղ/մարզ)

 - Ձեր ստորագրությունը: Եթե բողոքարկողը Դուք չեք, ապա Ձեր ստորագրությամբ լիազորագիր

 - մանրամասն հիմնավորում այն մասին, թե Ձեր կարծիքով մերժումն ինչու՞ է անարդար

 - մանրամասն բացատրություն Գերմանիա մեկնելու Ձեր նպատակի և այցի կարևորության մասին

 - Ձեր նշած փաստարկները հավաստող հավելյալ փաստաթղթեր, որոնք գործերը հանձնելիս չեք ներկայացրել:

Ուշադրություն.

Չեն ընդունվում և քննվում այն դիմում-բողոքները, որոնք ստորագրված չեն անձամբ դիմողի կողից կամ չկա դիմողի կողմից անձամբ ստորագրված լիազորագիր: Այդ պատճառով էլ. փոստով ուղարկված անստորագիր դիմում-բողոքները անվավեր են:

Խնդրում ենք դիմում-բողոքների հետ չներկայացնել անձնագրեր:

Վերանայումից հետո, որը կարող է բավականին երկար տևել, դեսպանությունը կապ կհաստատի Ձեզ հետ կամ Դուք վիզաների բաժնից կստանաք գրավոր պատասխան:

Կարիք չկա ներկայացնել գրագրական ծառայությունների կամ շահույթ հետապնդող ընկերությունների կողմից գրված դիմում-բողոքներ:

Բողոքարկման գործընթաց

Füller

Դեսպանատան աշխատանքային ժամերը.

Դեսպանատան շենքը վերանորոգումից հետո

Երկուշաբթիից հինգշաբթի ժամը 08:30-ից մինչև 17:15, իսկ ուրբաթ՝ ժամը 08:30-ից մինչև 16:00

Հասցե և հեռախոսահամար

Հասցե՝ ք.Երևան, 0025, Չարենցի փ. 29 Հեռ.՝ (+374-10) 58 65 91                 Ֆաքս՝ (+374-10) 52 47 81; (+49 30) 1817 67240