Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Այցի նպատակից է կախված, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել վիզայի համար դիմելիս: Ուստի պետք է նայել համապատասխան հուշաթերթիկը (հղումը՝ աջ կողմում):

Ուշադրություն.

 - Կեղծ փաստաթղթերի, ինչպես նաև կեղծ տվյալների դեպքում դիմումը մերժվում է և հնարավոր է արգելք սահմանվի Գերմանիա, նաև Շենգենյան համաձայնագրի մյուս երկրներ մուտք գործելու համար:

 - Քննվում են միայն ամբողջական գործերը: Ոչ լիարժեք գործերի հանձնումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը, որի դեպքում գանձված գումարը չի վերադարձվում:

 - Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում առանձին դեպքերում պահանջել հավելյալ փաստաթղթեր:

Խնդրում ենք Ձեր փաստաթղթերը դասավորել նշված հերթականությամբ, չկարել և պատուհանի մոտ ներկայացնել առանց թղթապանակի, ամրակների և այլն:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Dokumentenunterzeichnung, (c) colourbox.com

Հուշաթերթիկներ և տեղեկություններ Շենգենյան վիզայի մասին

Schengener Staaten

Ստորև նշված հղումով կարող եք ներբեռնել Շենգենյան վիզային առնչվող բոլոր կարևոր հուշաթերթիկները.