Պարզեցված գործընթաց հաճախակի մեկնողների համար

Դեսպանությունը բոլոր այն անձանց, ովքեր հաճախակի են մեկնում Շենգենյան երկրներ, առաջարկում է գործընթացի պարզեցված տարբերակ:

Հաճախակի ճամփորդող համարվում է նա, ով՝

ա) վերջին 24 ամիսների ընթացքում, գործերը հանձնելու պահի դրությամբ, արդեն ունեցել է C կատեգորիայի առնվազն երկու Շենգենյան վիզա և դրանք օգտագործել է նպատակային և առանց խախտումների: Անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան ապացույցներ:
բ) նախկինում ստացել է տարվա կամ ավելի երկար տևողությամբ վիզա և վերջին 24 ամիսների ընթացքում այն օգտագործել է բազմաթիվ անգամ և առանց խախտումների:
գ) վերջին երկու տարվա ընթացքում որևէ շենգենյան ներկայացուցչությունից մերժում չունի:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ աջ կողմում տեղադրված հուշաթերթիկից:

Բազմակի մուտքի, մեկ կամ մի քանի տարվա վիզայի համար դիմելիս բավարար է ներկայացնել առաջին մուտքի համար վավերական ապահովագրություն: Շենգենյան գոտու երկրներ կատարելիք հետագա յուրաքանչյուր այցի համար  դիմողն ինքը պետք է կնքի բժշկական ապահովագրություն: Այդ մասին գրավոր հայտարարությունը դիմողը ստորագրում և ներկայացնում է գործերը հանձնելիս (հայտարարության ձևաթուղթը տե´ս աջ կողմում): Ապահովագրության քարտը հարկավոր է վերցնել և ներկայացնել սահմանային ծառայություններին: