Տեղեկություններ վիզա ստանալու մասին

Երևանում Գերմանիայի դեսպանությունը վիզա է տրամադրում Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների այն քաղաքացիներին, ում բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:

Տարբերակվում են վիզայի երկու տեսակ.

1. Շենգենյան վիզա, որը տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:

Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։
Գերմանիայի դեսպանությունը ստանձնել է կարճաժամկետ այցերի վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու՝ ՀՀ-ում ներկայացուցչություն չունեցող հետևյալ երկրների համար՝
Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Ավստրիա և Շվեդիա

2. Ազգային վիզա 90 օրից ավելի տևողությամբ կացության համար (օրինակ՝ ուսման կամ ընտանիքի վերամիավորման նպատակով կամ աշխատանքային գործունեության համար): Երկարաժամկետ այցերի վիզաներ տրամադրվում են միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար:

Please note that visa applicants with a residence in the Islamic Republic of Iran need to file their visa applications at the German Embassy in Tehran. It is not possible to file applications at the German Embassy in Yerevan if the applicants are staying only temporarily in Armenia. Please refrain from corresponding requests.

VIS - Visa Information System

Շենգենյան վիզա

Մինչև 90 օր տևողությամբ շենգեն վիզա, առանց աշխատանքային գործունեության (օրինակ անձնական կամ գործնական այցելություն, ցուցահանդես, մեքենաների գնում, սպորտ, մշակույթ, տրանզիտ, մասնակցություն կոնֆերանսի կամ սեմինարի, գիտնականներ, լրագրողներ, բուժում, ինչպես նաև վիզա Գերմանիայի կամ Եվրամիության քաղաքացիների ամուսինների համար):

Schengenvisum

Վիզայի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը

01․01․2014 թ․ ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։

Schild Deutschland im Kranz der EU-Sterne

Ազգային վիզա

3 ամսից ավել կացության համար վիզա կամ վիզա աշխատանքային գործունեության համար  (ամուսինների և երեխաների տեղափոխության տարբեր դեպքեր, ամուսնությունների գրանցում, միասեռական ամուսնություններ, լեզվի դասընթաց, դիմորդներ, ուսում, գիտնականներ, մշակույթ, սպորտ) և աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով վիզաներ (ամեն տեսակի, հատկապես պրակտիկա և Au-Pair-գործունեություն):

Willkommen Grenzschild

Պարզաբանում՝ գերմանաավստրիական սահմանին սահմանային ստուգումներ մտցնելու առնչությամբ

Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետևյալ պարզաբանումը.

Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:

Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար: 

Antragsformular Schengenvisum

Վիզաների բաժնի աշխատանքային ժամերը.

Դիմում-հայտերի ընդունում

երկուշաբթիից մինչև հինգշաբթի՝ ժամը 08:40 - 11:30

երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 14:00 - 15:00

Դիմում-հայտերի ընդունում խմբերի համար

ուրբաթ՝ ժամը 09:00 - 11:30

Անձնագրերի հանձնում

երեքշաբթի և ուրբաթ՝ ժամը 14:00 - 15:00

Խորհրդատվություն, տեղեկատվական նյութերի տրամադրում

հինգշաբթի՝ ժամը 14:00 - 15:30

Visa

Visa Information in English

The German Embassy Yerevan asks for your understanding that due to the very small number of English speaking customers, our information relating to visa questions is available in German and Armenian only. In case you are not able to understand either language, please find a person of your trust to assist you with the documents and information. However, when applying at our embassy our staff will be able to assist you in English.

To help you understand the general requirements of your visa application, you might also collect information from the German Embassy's website at your country of origin. In general, the requirements are similar whether you apply for a visa in your home country or in Armenia.

For any further information, please do not hesitate to contact the visa section via our "Kontakt zur Visastelle" page.

Տեղեկություններ վիզա ստանալու մասին

Կարևոր տեղեկություն դիմողների համար

Blaues Informationsschild

01.03.2015թ-ից Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Վիզայի համար պայմանավորվածություն

Terminvergabe

Վիզայի գործերը հանձնելու համար առցանց հերթագրման համակարգը կարող եք գտնել հետևյալ հղումով.

Հասցե և հեռախոսահամար

Հասցե՝ ք.Երևան, 0025, Չարենցի փ. 29 Հեռ.՝ (+374-10) 58 65 91                 Ֆաքս՝ (+374-10) 52 47 81; (+49 30) 1817 67240

Հուշաթերթիկներ վիզայի ընթացակարգի վերաբերյալ

Notizblock und Bleistift, (c) colourbox.com

Դիմում-հարցաթերթիկները և հուշաթերթիկները կարող եք անվճար ստանալ վիզաների բաժնից, դրանք տեղադրված են նաև մեր կայքում:

Դիմում-հարցաթերթիկներ

Դիմում-հարցաթերթիկ ազգային վիզայի համար (գերմ., ռուս.)