Կայքէջի մասին/Հայտարարություն տվյալների պաշտպանության մասին

Հայտարարություն անձնական տվյալների հավաքման և կիրառման  վերաբերյալ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության համացանցային հնարավորություններից յուրաքանչյուր անգամ օգտվելիս և ամեն առանձին նիշք (ֆայլ) կանչելիս արձանագրային նիշքի մեջ ժամանակավորապես պահպանվում և մշակվում են այդ գործընթացի վերաբերյալ տվյալներ:

Պահպանումից առաջ յուրաքանչյուր տվյալային միավոր անանուն է դառնում IP-հասցեի փոփոխման միջոցով:

Մասնավորապես՝ յուրաքանչյուր հարցման/կանչի մասին պահպանվում են հետևյալ տվյալները.  

  • անանունացած IP-հասցեներ
  • ամսաթիվ և ժամ,
  • կանչված կայքէջը/կանչված նիշքի անվանումը,
  • փոխադրված տվյալների քանակը,
  • կանչման/հարցման արդյունավետության հաստատումը։

Այս տվյալները մշակվում են բացառապես վիճակագրական և առաջարկվող ծառայությունների բարելավման նպատակներով և այնուհետև ջնջվում են:

Տվյալներն այլ կիրառություն չեն գտնում, ինչպես նաև չեն փոխանցվում երրորդ կողմին:

Առանձին էջերի կանչման ժամանակ կիրառվում են այսպես կոչված ժամանակավոր քուկիներ (Cookies)՝ նավարկումը դյուրացնելու նպատակով: Այս փուլային քուկիներն անձնական տվյալներ չեն պարունակում և կորչում են փուլի ավարտի հետ միասին: Այնպիսի հնարքներ, ինչպիսին Java-Applets կամ Active-X-Controls-ն են, որոնք հնարավորություն են տալիս հետևել այցելուների՝ այս կամ այն համացանցային հնարավորության կանչման կամ հարցման հետ կապված վարքին, չեն կիրառվում:

Այն փոստային կամ էլեկտրոնային հասցեները, որոնք մուտքագրվում են հարցումների կամ տեղեկատվություն հայցելու շրջանակում, կիրառվում են բացառապես թղթակցության կամ առաքման նպատակով:

Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Հասցե՝ Երևան 0025, Չարենց փ․ 29

Հեռ․՝   (+374-10) 52 32 79
ֆաքս`(+374-10) 52 47 81

Էլ․ փոստի հասցե՝ eriw%27%diplo%27%de,info

Դեսպանության կայքէջի խմբագրման պատասխանատու՝

Նադիա Լիխթենբերգեր, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեխնիկական սպասարկման պատասխանատու՝

Սյուզաննա Ղազարյան

Եթե Դուք Հայաստանում Գերմանիայի դեսպանության աշխատանքի վերաբերյալ հարցեր ունեք, որոնք արտացոլված չեն մեր կայքէջում, ապա կապ հաստատեք դեսպանության հետ` օգտվելով վերոնշյալ հեռախոսի և ֆաքսի համարներից կամ ստորև նշված հետադարձ կապից հնարավորությունից․

Կայքէջի օգտագործման պայմաններ

Խնդրում ենք ուշադրություն դարձնել մեր կայքէջի օգտագործման պայմաններին

Կայքէջում զետեղված լուսանկարների աղբյուրներ

ԳԴՀ Արտաքին գործերի նախարարություն, Լուսանկարների պահոց
ԳԴՀ կառավարության Մամուլի և տեղեկատվության Դաշնային գործակալության լուսանկարների թվային պահոց

Colourbox

dpa/picture-alliance