Բարի գալուստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կայք
Գերմանիայի դեսպանությունում սկսվել է Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի 2014թ. հայտերի ընդունումը:
Մանրամասները ստորև նշված հղումով.
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամերտն իր պաշտոնակցի` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով 2013թ. մարտի 5 – 7-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահի այցը Հայաստան
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը 2013թ. մարտի 1-ին Գերմանիայի դեսպանությունում պայմանագիր ստորագրեցին Հայաստանում սիրիացի փախստականներին ցուցաբերվող աջակցության մասին:
Մարդասիրական օգնություն սիրիացի փախստականներին
2013թ. փետրվարի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Պետեր Ալտմայերն ու նրա հայ պաշտոնակից Արամ Հարությունյանը Բեռլինում մտադրությունների համատեղ հուշագիր ստորագրեցին երկու նախարարությունների միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին:
Բնապահպանության բնագավառում համագործակցության համատեղ հուշագիր